Առողջ մնալու համար 3 հիմնական մթերքները
Առողջ սնվելը կարևոր է ինչպես մարմնի, այնպես էլ մտքի համար: Երբ առողջ ենք ուտում, մեզ լավ ենք զգում, երբ լավ ենք զգում, ավելի երջանիկ ենք, երբ երջանիկ ենք, ավելի արդյունավետ ենք… Եվ այս շրջանը շարունակական է:
Այժմ ներկայացնենք մի քանի մթերք, որոնք առողջարար են:
✅ Սպանախ
Սննդանյութերով հարուստ այս կանաչին շատ հասանելի է մեր երկրում: Այս առողջարար մթերքը՝ չնայած քիչ կալորիականությանը, շատ էներգիա է հաղորդում:
✅ Ավոկադո
Շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու ավոկադո օգտագործելով՝ ձեր օրգանիզմում կլրացնեք առողջ ճարպերի, B6 Վիտամինի եւ ֆոլաթթվի պահանջը
✅ Բրոկոլի
Բրոկոլին K եւ C Վիտամինների, կալցիումի, մանրաթելերի, ֆոլաթթվի հրաշալի մատակարար է:
Սնվեք առողջ, եղեք առողջ