Առողջ սննդակարգի կանոններ

Առողջ սննդակարգի կանոններ kanach.am-ից

Կատարյալ կառուցվածք ունենալու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար անհրաժեշտ են կանոնավոր ֆիզիկական աշխատանք և ճիշտ սննդակարգ: Այսօր լրատվամիջոցներում կարելի է գտնել հարյուրավոր դիետաների բաղադրատոմսեր, որոնք հիմնված են ճիշտ սնվելու վրա, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ ճիշտ սնունդ: Այդ իսկ պատճառով ձեզ ենք առաջարկում ճիշտ սնվելու  կանոններ, որոնք կօգնեն արագ և արդյունավետ կերպով հասնել ձեր երազած կազմվածքին:

1. Հրաժարվեք վնասակար սննդից: Հրաժարվեք յուղոտ, չափազանց քաղցր, աղի, տապակած ուտելիքներից, այսինքն՝ այն ամենից, ինչը մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում: Արագ սնունդը, հրուշակեղենը, չիպսերը, կարտոֆիլի ֆրին, մայոնեզը, պիցցան պարունակում են բազմաթիվ տրանսճարպեր և վնասակար կալորիաներ: Հնարավորության դեպքում հրաժարվեք դրանցից:
2. Քաղցրեղենը՝ միայն օրվա առաջին կեսին: Մեղրը, չրեղենը, ընկուզեղենը, ջեմերը, զեֆիրը, մարմելադն ու անյուղ պաղպաղակը խորհուրդ է տրվում ուտել միայն օրվա առաջին կեսին:
3. Մրգերը և ածխաջրերը պետք է ուտել մինչև ժամը 17:00-ն: Երեկոյան օրգանիզմի նյութափոխանակությունը զգալի դանդաղում է, մեր ֆիզիկական ակտիվությունը նվազում է, հետևաբար՝ ածխաջրերի պահանջը նույնպես անհետանում է:
4. Հաճախ սնվեք: Օրական պետք է 5 անգամ ուտել, սակայն քիչ չափաքանակով:
5. Ուտելուց հետո ակտիվ եղեք: Իհարկե, վազելը կամ սպորտով զբաղվելն ուտելուց հետո խորհուրդ չի տրվում, սակայն կարող եք դանդաղ քայլել: Չի կարելի ուտելուց հետո պառկել բազմոցին: Գիտնականները պարզել են, որ ուտելուց հետո պառկելու սովորությունը տարեկան 3 կիլոգրամ քաշ է ավելացնում մարդու ընդհանուր քաշին:
6. Կանոնավոր սնունդ: Պետք է ամեն օր գրեթե նույն ժամին հաց ուտել, թույլ մի տվեք՝ քաղցի զգացողություն առաջանա ձեզ մոտ: Ուտելիքների միջև հանգիստը պետք է տևի 4 ժամ: Կերեք դանդաղ՝ յուրաքանչյուր կտորը լավ ծամելով:
7. Ընթրեք քնելուց 4 ժամ առաջ: Մի մոռացեք ընթրելու մասին, սակայն հիշեք, որ վերջին ընթրիքը պետք է լինի քնելուց 4 ժամ առաջ, ոչ պակաս: Եթե ընթրիքից հետո քաղցի զգացողություն ունեք, ապա ցանկալի է մեկ բաժակ մածուն ուտել:
8. Բանջարեղենը՝ առանց սահմանափակման: Բանջարեղեն պետք է ուտել յուրաքանչյուր ուտելու ընթացքում (իհարկե, ոչ գիշերը):
9. Սպիտակուցային սնունդ: Ճաշին ցանկալի է բանջարեղենով միախառնված սպիտակուցային ուտելիքներ ուտել:
10. Բալանսավորված սնունդ: Բացի այն, որ սնունդը պետք է օգտակար լինի, այն նաև պետք է բալանսավորված լինի: Ամեն օր ձեր օրակարգում պետք է 6 խմբի մթերքներ լինեն՝ բանջարեղեն, մրգեր, կաթնեղեն, ածխաջրեր, սպիտակուցներ, օգտակար յուղեր:

Սիրով kanach.am օնլայն էկո սուպերմարկետ
Ամենօրյա օգտակար նյութրերի և խորհուրդների համար հետևեք մեզ

keyboard_arrow_up