Դդումով տաք աղցան

Ինչպես գիտենք դդումը շատ օգտակար է և պարունակում է բազմաթիվ վիտամիններ, մասնավորապես C,B. E.PP, K, նաև մագնում, կալցիում, երկաթ, կալիում։ Դդումը օգնում է կարգավորել նյութափոխանակությունը շնորհիվ կարոևր միկրո և մակրո էլեմենտների։ Այս ամենը վայելելու համար Ձեր #կանաչթիմը պատրաստել է համեղ բաղադրատոմս դդումով տաք աղցան պատրասելու համար։ Դե ինչ սկսեցինք։ 

 

✅ Վերցնենք միջին չափի դդում, լվանանք և կեղևահանենք։ 

✅Կտրատենք միջին երկարության բարակ կտորներով և  լցնենք թասի մեջ։

✅ Ավելացնենք ըստ ճաշակի աղ, սև, կարմիր պղպեղ, չորացրած կանաչեղեն ձիթապտղի յուղ, կարող եք նաև սխտոր ավելացնել։ Լավ խաթնենք։

✅ Լցնենք փայլաթիթեղի մեջ, ամուր փակենք և դնենք նախապես 220-250 ջերմաստիճանով տաքացված ջեռոցը։ 

✅Ջեռոցում թողնենք 15-20 րոպե, այնուհետև հանեք և լցնենք մատուցվող ամանի մեջ։

✅ Ըստ ճաշակի ավելացնենք թարմ կանաչեղեն և դդմի սերմեր։ Վայելենք օգտակար և համեղ դդումը։ Բարի ախորժակ

 

Սիրով kanach.am թիմ 

✅Կիսվեք Ձեր ընկերների հետ և վայելեք միասին

 

keyboard_arrow_up