Ինչպես հաշվել կալորիաները?

Շատերիս միշտ հետաքրքրել է, թե օրական որքան ենք #կալորիա ստանում սնվելիս և որքան ենք ծախսում առօրյա գործերի կամ մարզումների ժամանակ։ Կալորիաների ստացումը կախված է մեր #սննդակարգից՝ ինչ սնունդ ենք ուտում, ինչ չափաբաժիններով։ Համեմատականորոն կալորիաների ծախսի հաշվարկը ավելի անհատականացված է, քանի որ կախված է սեռից, տարիքից, հասակից, քաշից, ֆիզիկական ակտիվությունից,օրգանիզմից։ Այս #կանաչ հոդվածում Ձեզ կօգնենք ծանոթանալ կալորիաների ստացման և ծախսերի հաշվարկամ հիմնական սկզբունքների մասին, դե ինչ սկսեցինք։

✅ Կալորիաների ստացման հաշվարկը պլանավորելիս հաշվի են առնվում երեք հիմնական նպատակներ՝ 
1 Ուզում եմ նիհարեմ
2 Ուզում եմ տվյալ քաշը պահել
3 Ուզում եմ ավելացնել իմ քաշը


Ընտրելով Ձեր ցանկալի նպատակը, հաջորդ փուլը սկսվում է վերլուծելով Ձեր ներկայիս սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը՝ այսինքն թե որքան եք ստանում կալորիաներ և որքան եք ծախսում օրվա ընթացքում։ 
Ըստ Ձեր ընտրված նպատակի փոխում եք Ձեր սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, օրինակ եթե ընտրել եք նիհարելը ապա Ձեր ստացված կալորիաները ավելի քիչ պիտի լինեն քան կալորիների ծախսը, մոտավորապես շաբաթական 1 կգ-ով  նիհարելու համար պետք է այդ տարբերությունը լինի 500-1000 կալորիա օրական։ 
#Ձեր ներկայիս քաշը պահելու համար ստացված կալորիաները պետք է լինեն կալորիաների ծախսին հավասար կամ առավելագույնը ավելի  200 օրական կալորիաով, այս դեպքում պետք է հետևել բալանսավորված սննդակարգին և մշտական ֆիզիակական ակտվություն ունենալ։ 
Եվ վերջապես եթե որոշել եք ավելացնել Ձեր քաշը, ապա ստաված կալորիաները պետք է ավելին լինեն, քան Ձեր ծախսված կալորիաները օրվա ընթացքում, մոտավորապես եթե ուզում եք ավելացնել 2կգ քաշ,ապա Ձեր ստացված կալորիաները պետք է ավելի լինեն 250-500 կալորիով օրական։ 
Իհարկե կալորիաների հաշվարկը այսքան պարզ չէ, բայց նույնպես շատ բարդ չէ, յուրաքանչյուրը հասկանալով իր օրգանիզմը, իր ֆիզիակական ակտիվությունը կարող է մոտավորապես հաշվարկել անհրաժեշտ կալորիաների քանակը։

Այդ գործընթացը հեշտացնելու համար կան տարբեր օնլայն հաշվիչներ, մոբայլ հավելվածներ, ինչպես նաև մաթեմատիկական բանաձևեր։ Ինչպես նաև կարող եք տեսնալ տվյալ սննդի կալորիականությունը փաթեթավորման վրա և դրա հիման վրա կատարել Ձեր հաշվարկը։ 
Այսպիսով մեզ բոլորիս համար անհրաժեշտ է իմանալ մեր ստացված և ծախսված կալորիաների մոտավոր քանակությունը, եթե ցանկանում ենք վերահսկել մեր քաշը։ Իսկ առողջ լինելու և լավ զգալու համար կարևոր է  բալանսավորված առողջ սնունդ ընդունել։ 

Միշտ մնացեք առողջ 
Սիրով Ձեր #կանաչթիմ

Կիսվեք Ձեր ընկների հետ որ նրանք էլ իմանան

keyboard_arrow_up