Ի՞նչպես արագ պատրաստել համեղ սմուզի

Ողջույն, սիրելի առողջ սնվողներ,
համեղ ու օգտակար բաղադրատոմս Ձեր շեֆ- խոհարար #կանԱՉիկից

 Այսօր եկել եմ Ձեզ առաջարկելու համե՜ղ սմուզի գետնանուշի կարագով, մեղրով և կաթով, արդեն ուզում եք փորձել չէ՞:
Ի՞նչ է մեզ անհրաժեշտ՝
✅ 2 հատ բանան: Դրանք կարող են լինել նաև լավ հասած բանաններ,
✅ 2 բաժակ կաթ,
Կարելի է օգտագործել նաև նուշի կաթ կամ, նույնիսկ, պաղպաղակ, եթե քաղցր շա՜տ եք սիրում,
✅ 1/3 բաժակ գետնանուշի կարագ,
✅ 1/4 թեյի գդալ վանիլին,
✅ մեղր
 Բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ և լավ հարում: Վերջում ավելացնում ենք մեղրը՝ ըստ ցանկության:
 Սա հիանալի տարբերակ է թե՜ նախաճաշի, թե՜ օրվա ընթացքում վայելելու համար, Ձեր փոքրիկները հաստատ կգնահատեն, դե, շտապեք պատրաստելու և կիսվեք ինձ հետ տպավորություններով:
 Սիրով՝ Ձեր կանԱՉիկ

Օգտակար էր? 
Դե կիսվեք Ձեր ընկերների հետ

 

keyboard_arrow_up