Երեք սիրված ու օգտակար մրգերի մասին

 Սիրելինե՜ր, #կանաչբլոգի հերթական հետաքրքիր նյութն ենք բերել

Համոզված ենք, որ մրգեր շատ եք սիրում և օգտագործում, իսկ գիտե՞ք, որ մրգերը բազում օգտակար հատկանիշներ ունեն, շարունակեք կարդալ, մենք Ձեզ կպատմենք որոշների մասին:
✅ Կիվին իրավամբ համարում են վիտամինային ռումբ, որովհետև իր մեջ պարունակում է մրգերի և բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։
✅ Բանանը օգնում է իջեցնել ճնշումը, նվազեցնում է սրտի հիվանդություններով ձեռք բերելու ռիսկը, կարգավորում է ստամոքսի աշխատանքը, նվազեցնում է թթվայնությունը և վերացնում է այրոցը:
✅ Ծիրանը մեծ քանակությամբ պարունակում է պետա-կարոտին, որը պայքարում է մաշկի ծերացման դեմ և օգտակար է տեսողության համար: Եթե ծիրանի սեզոնը վերջացել է, ապա կարելի է օգտագործել ծիրանի չիրը: Ծիրանի չիրը հարուստ է երկաթով և մագնիումով, որը հանդիսանում է օրգանիզմի համար էներգիայի աղբյուր:

keyboard_arrow_up