Իսկ դուք գիտեի՞ք որ ավոկադոն միրգ է

Ողջու՜յն, սիրելիներ
Դուք գիտեի՞ք, որ ավոկադոն միրգ է համարվում, ոչ թե բանջարեղեն:

#ԿԱՆԱՉբլոգ-ի այսօրվա սուպերհետաքրքիր նյութը նվիրված է #ավոկադոյին:

 Նրա պտղի առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են հասունանալ անգամ ծառից քաղելուց հետո: Ավոկադոյի փափուկ և շատ հյութեղ պտուղը ողջ աշխարհում գնահատվում է իր օգտակար հատկությունների շնորհիվ:

✅ Այն նպաստում է նիհարելուն և քայքայում է արյան մեջ ավելորդ խոլեստերինը,
✅ Այդ էկզոտիկ պտուղը լավացնում է հիշողությունը և նվազեցնում է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը,
✅ Բարձրացնում է սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը:
✅ Չնայած իր բարձր կալորիականությանը և ճարպերի պարունակությանը՝ ավոկադոն համարվում է դիետիկ սննդամթերք: Ավոկադոյի մեջ պարունակվող ճարպը քիչ հագեցած է, իսկ այդպիսի ճարպերը նպաստում են նիհարելուն, քանի որ նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և արագացնում են նյութափոխանակությունը:

 Իսկ Դուք օգտագործու՞մ եք ավոկադո, հավանեք, կիսվե՜ք մեզ հետ գրեք, թե ինչի մասին կուզեիք կարդալ հաջորդ նյութում:

keyboard_arrow_up