Սթրեսը և ճիշտ սննդակարգը

Մեր առօրյա սննդակարգի ճիշտ ընտրության դեպքում հնարավոր է նվազեցնել սթրեսը  և դառնալ ավելի երջանիկ։ Այս գրաձմամբ Ձեզ համար կբացահայտենք ճիշտ սննդի և երջանիկ կյանքի բաղադրատոմսը։ Սկսեցինք!!!

✅ Մինչև այս արվել են բազմաթիվ հետազոտություններ, ուսումնասիրություներ որոնք փաստում են, որ սնունդն, իրոք, կարող է ունենալ ուժեղ ազդեցություն մեր ինքնազգացողության և տրամադրության վրա: Անհրաժեշտ քանակությամբ սնուցող նյութեր չստանալու դեպքում՝ մեր հուզական ֆոնը կարող է նվազել: Բարձր գլիկեմիկ ցուցանիշով սնունդը կհաղորդի էներգիայի հզորագույն պայթյուն, որը շատ արագ կանցնի, իսկ արյան մեջ շաքարի իջած մակարդակը ստիպում է մեզ ունենալ քնկոտության զգացողություն: Իսկ եթե մեզ չեն բավարարում В խմբի վիտամինները, մենք կարող ենք ունենալ տրամադրության կտրուկ, շատ անգամ տհաճ փոփոխության զգացողություն:
Սերոտոնինը հիմնական նեյրոմեդիատորներից մեկն է, որը պատասխանատու է երջանկության և հաճույքի զգացողության համար: Այն կապված է հագեցածության զգացողության հետ, որը մենք զգում ենք սնունդն ընդունելուց հետո, և սիրահարվածության զգացողության հետ: Սերոտոնինի մակարդակը բարձրացնելու համար բավական է ուտել բանան, կիվի կամ արքայախնձոր:

✅ Մեր տրամադրության վրա կարող են ազդել նաև ճարպերը, որոնք մեր սննդակարգի անբաժանելի մասն են։ Տարբերում ենք լավ և վատ ճարպեր։ Լավ ճարպերի շարքին են դասվում պոլիչհագեցված ճարպաթթուները (կամ Օմեգա 3 և Օմեգա 6 թթուները), որոնք առկա են հունական ընկույզի, չիայի սերմերի և յուղոտ ձկան մեջ: Վատ ճարպերը կամ հագեցած թթուները, մեր օրգանիզմ են ներթափանցում վերամշակված սննդի հետ:  Այս ճարպերը ունեն մեր սրտանոթային համակարգում կուտակվելու միտում՝ այս կերպ բարձրացնելով ինսուլտի և ինֆարկտի ռիսկը: Դրանք նաև վնասում են բջջային թաղանթները, և որպես արդյունք՝ ունենում բացասական ազդեցություն մեր նյարդային համակարգի վրա: Այդ պատճառով երբ հաջորդ անգամ ունենաս փքաբլիթ ուտելու մեծ ցանկություն, հիշիր, որ այն կարող է հանգեցնել ոչ միայն ավելորդ քաշի, այլ նաև ուղեղի արյունազեղման:Լավ ճարպերը անհրաժեշտ են մեր օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ ունի այսպիսի ճարպերի կարիք, որպեսզի կատարի իր գործառույթները:

✅ Շատերիս հետ է պատահում, որ սթրեսային վիճակներում սկսում ենք ավելի շատ ուտել։ Այստեղ ոչ մի մոգական բան չկա, պարզապես, սնունդը մեզ պարգևում է հաճույք: Երբ սննդի որոշակի տեսակ մեզ մոտ առաջացնում է երջանկության զգացողություն, դա նշանակում է, որ մեր ուղեղը սկսում է արտադրել դոֆամին (նեյրոմեդիատոր, որը պատասխանատու է հաճույքի զգացողության համար):
Պատճառն՝ ըստ որի մեր օրգանիզմը արձագանքում է քաղցր կամ յուղոտ սննդին, էվոլյուցիայի տիրույթում է: Ի սկզբանե այս մեխանիզմն անհրաժեշտ էր մեր գոյատևման համար, քանի որ մարդկության սնունդը քիչ քանակությամբ էր և դոֆամինային պարգևատրման մեխանիզմը երաշխավորում էր, որ սովի ժամանակ մենք կընդունենք բարձր, այլ ոչ թե քիչ կալորիականություն ունեցող սնունդ:
Խնդիրը նրանում է, որ ներկայիս բարձր կալորիականություն ունեցող սնունդը (որը սովորաբար ընդունում ենք սթրեսի ժամանակ) պարունակում է աղ, յուղեր և շաքար, որը վնասում է մեր օրգանիզմին:

✅ Վերամշակված սնունդ ուտելիս շատերը զգում են հոգնածություն, թուլություն, քանի որ որպես կանոն, վերամշակված սնունդը շատ կալորիական է, ընդ որում այս կալորիաները հիմնականում հագեցած ճարպեր են և շաքար: Բացի այդ, ռաֆինացված շաքարն ունի շատ բարձր գլիկեմիկ ցուցանիշ: Բարձր գլիկեմիկ ցուցանիշով սնունդը հաղորդում է էներգիայի պայթյուն, էյֆորիայի կարճաժամկետ զգացողություն, որից հետո մեր արյան մեջ շաքարի մակարդակն ընկնում է, ինչը հանգեցնում է քնկոտության և թուլության զգացողության:

✅ Ամփոփելով համառոտ ասենք, որ մարդուն երջանիկ դարձնող սննդակարգ պետք է տարբերվի սպիտակուցների, բարդ ածխաջրերի, լավ ճարպերի և միկոէլեմենտների հաշվեկշռված քանակությամբ: Այս ամենն առկա է օրգանական ծագում ունեցող չմշակված կամ թեթև մշակված բանջարեղենի կամ մրգի մեջ: Այս մթերքների մեջ է մեր երջանկության բանալին: 

 

Օգտակար էր? 
Դե կիսվեք Ձեր ընկերների հետ

keyboard_arrow_up