3 կարևոր պատճառ ջուր խմելու համար

 Ջուրը մեր օրգանզիմի անբաժանելի մասն է

Մեր օրգանիզմի մոտ  70% -ից ավելին կազմված է ջրից։ Ուստի օրգանիզմում ջրի պակասը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ջուրը ապահովոիւմ է  բոլոր հիմնական օրգանների լիարժեք գործունեությունը։ Օրվա ընթացքում բավարար քանակով ջուր խմելը կօգնի պաշտպանել օրգանիզմը հոդային ցավերից, գլխացավից և այլ հիվանդություններից։ 

 Ջուրը մաքրում է օրգանիզմը

Սենյակային ջերմաստիճանի ջուրը օրգանիզմը  մաքորւմ է տոքսիններից և պաշտպանում փորկապությունից։ Առավոտյան դատարկ ստամոքսին 2 բաժակ(500 մլ) ջուրը կմաքրի Ձեր օրգանիզմը թունանյութերից և կբարելաբի նյութափոխանակությունը։ Իսկ դարձնելով մշտական սովորություն ավելի կբարելավի մաշկը և ընդհանուր օրգանիզմի տոնուսը։ 

 Ջուրը բարելավում է նյութափոխանակությունը 

Ուտելուց կես կամ մեկ ժամ առաջ ջուր խմելը կարգավորում է ախորժակը և բարելավում նյութափոխանակությունը։ Ջուրը մասնակցում է օրգանիզմում ավելորդ ճարպի այրման գործընթացին, ուստի ջուր խմելը նպաստում է չգիրանալուն և կանխում է ավելորդ քաշը։ 

Որքան ջուր պետք է խմել 

Ջրի բավարար քանակությունը օրգանիզմի համար կախված է մարդու տարիքից, սեռից, մարմնի ծավալից․ , ֆիզիկական ակտիվությունից, սննդակարգից։ Ընդհանրացված կարող ենք ասել որ միջին տարիքի կնոջ համար ջրի բավարար քանակ է համարվում 2-2,5 լիտրը օրական, իսկ  տղամարդու համար 2,5-3 լիտր օրական։ 

Ինչպես նշեցինք կարևոր է առավոտյան 500մլ ջուրը, ինչպես նաև ուտելուց մոտ 1 ժամ առաջ 1-2 բաժակ ջուր խմելը, իսկ օրվա ընթացքում աշխատեք այնպես խմել, որ ծարավի զգացողություն չունենաք, քանի որ ծարավը զգալը ջրազրկման նշաններից է։ 

Միշտ բավարար ջուր խմեք, առողջ սննվեք և ֆիզիակապես ակտիվ եղեք։

Սիրով Ձեր կանաչ թիմ, առողջ մնացեք

 

Կիսվեք օգտակար նորությամբ Ձեր ընկերի հետ։

keyboard_arrow_up